Որոնում

Թեժ գիծ

116

Թափուր աշխատատեղեր

23.11.2012

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի տարածքային գրասենյակի քաղաքացիական  հարցերով իրավաբանի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Բարձրագույն  իրավաբանական կրթություն
  • ՀՀ Սահմանադրության, <<Մարդու իրավունքների պաշտպանի մասին>> ՀՀ օրենքի, քաղաքացիական, սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքներին վերաբերող միջազգային և ազգային օրենսդրության և իր լիազորություններին առնչվող իրավական ակտերի իմացություն
  • Գերազանց կազմակերպչական ունակություններ. պլանավորման, հանձնարարությունների տրման ու համակարգման ունակություն.
  • Աշխատանքային ժամանակացույցի կազմակերպում,
  • Աշխատանքային պրոցեսում ծագած խնդիրների օպտիմալ լուծում,
  • Գերազանց միջանձնային ունակություններ, այդ թվում` համբերատարություն, տակտի զգացում, լսելու պատրաստակամություն և հարգանք գործընկերների նկատմամբ.
  • Դասընթացների միջոցով և անձնական նախաձեռնությամբ գիտելիքները լրացնելու պատրաստակամություն.
  • Պատրաստակամություն և ունակություն աշխատելու անհատական և թիմով:
  • Հայերենի գերազանց իմացություն, օտար լեզվի իմացությունը ցանկալի է.
  • Համակարգչով և այ ժամանակակից տեխնիկաներով աշխատելու ունակություն.
  • Լրացուցիչ պարտականությունների ու արտահերթ աշխատանքի իրականացման պատրաստակամություն.
  • Ծանրաբեռնված պայմաններում աշխատելու կարողություն.

Նվիրվածություն` մարդու իրավունքների պաշտպանության արժեքներին

 
Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ուղարկում է  sh_danielyan@ombuds.am էլեկտրոնային հասցեով կամ հանձնում է անձամբ (ՀՀ ք, Երևան Պուշկինի 56ա ):

 Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 10.12.2012թ.:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, համար կարող են դիմել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործերի կառավարման վարչություն (ՀՀ ք. Երևան, Պուշկինի 56ա , հեռ 53-94-48):