Որոնում

Թեժ գիծ

116

Երբ չդիմել

Հարգելի քաղաքացի

 

Մեղավորներ եւ անմեղներ որոշելու լիազորոթյուն Պաշտպանը չունի: Եթե վիճող կողմերը մասնավոր անձինք են, ապա երկու կողմն էլ հավասարապես կարող է ակնկալել Պաշտպանի աջակցությունը: Սակայն, երբ վիճում են պետական  պաշտոնյան ու քաղաքացին, ապա այս դեպքում միայն քաղաքացին կարող է ակնկալել Պաշտպանի աջակցությունը:

 

Եթե Ձեր իրավունքը խախտել է որեւէ մասնավոր անձ, ապա կախված խախտման բնույթից, պետք է դիմել կամ ոստիկանություն, կամ դատարան, կամ այդ իրավունքը վերականգնելու լիազորություն ունեցող համապատասխան վերադաս մարմին: Եթե ՊԵՏԱԿԱՆ մարմինները չկատարեն իրենց պարտականությունը եւ չբավարարեն Ձեր օրինական պահանջը, այդ դեպքում Պաշտպանին: Ընդ որում, Պաշտպանն արդեն գործ կունենա ոչ թե Ձեր իրավունքը խախտած մասնավոր անձի, այլ այն ՊԵՏԱԿԱՆ մարմնի հետ, որը պարտավոր էր, բայց չի կատարել Ձեր օրինական պահանջը:

 

ՊԱՇՏՊԱՆԸ ՉԻ ՔՆՆԱՐԿԻ ԲՈՂՈՔԸ, ԵԹԵ ԱՅՆ....

 

  • անանուն է,

 

  • ուղղված է մասնավոր ընկերությունների կամ անձանց գործողությունների դեմ,

 

  • գտնվում է դատարանի վարույթում,

 

  • Պաշտպանի կողմից բողոքը քննարկման ընդունելուց հետո՝ դիմողը հայց կամ բողոք է ներկայացրել դատարան,

 

  • ենթակա է լուծման միայն դատական կարգով (oրինակ` անձի մեղքը կամ անմեղությունը որոշելը, սեփականության իրավունքով գույքի տիրապետման ճանաչումը, գումարային պահանջների վերաբերյալ վեճերը, անձին անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելը և այլն),

 

  • ներկայացվել է ավելի ուշ, քան խախտումը թույլ տալուց հետո մեկ տարվա ընթացքում,

 

  • չի պարունակում իրավախախտում: