Ինչպես դիմել
Լրացրեք դիմումն այսպես /հիշեցում/
- Դիմում գրելիս` անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը. օրենքը թույլ է տալիս Պաշտպանին` անանուն բողոքները չքննարկել:
- Պաշտպանին կարող եք դիմել նաև բանավոր` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կամ հեռախոսազանգով. Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը գրի կառնի եւ կմուտքագրի Ձեր դիմումը:
- Եթե ունեք Ձեր բողոքը պարզաբանող կամ Ձեր խնդրի լուծմանը նպաստող փաստաթղթեր, դրանք նույնպես տրամադրեք Պաշտպանին:
- Ուրիշի իրավունքների պաշտպանության համար Պաշտպանին կարող են դիմել անձի լիազոր ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչները /ծնողներ, որդեգրողներ, հոգաբարձուներ, խնամակալներ/, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմինները:
- Պաշտպանին դիմելն անվճար է:


