2012-05-16
Պաշտպանը Ոստիկանապետին առաջարկում է միասին մշակել հստակ չափորոշիչներ, որոնք խաղաղ հավաքների ժամանակ կկանխեն մարդկանց իրավունքների ու հասարակական կարգի խախտումները
Պաշտպանը Ոստիկանապետին առաջարկել է աշխատանքային կարգով քննարկել բոլոր վիճահարույց հարցերը, ինչպես նաև համատեղ մշակել ու հրապարակել հստակ չափորոշիչներ, որոնք կստեղծեն իրական հնարավորություն՝ ապագա հավաքների ժամանակ խուսափելու անցանկալի միջադեպերից և մարդկանց իրավունքների խախտումներից:
2012-05-11
Հանդիպում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ
Պաշտպանի աշխատակազմի իրավապաշտպանները հյուրերին ներկայացրեցին վարչության գործունեությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետագա հինգ տարիների ռազմավարությունը:
2012-05-08
Հացադուլավորի խնդիրը` Պաշտպանի ուշադրության կենտրոնում
Քաղաքացի Վարդանյանը դիմել է քաղաքապետարան իրեն վրան կամ հովանոց տրամադրելու խնդրանքով: Այժմ փորձում ենք ճշտել քաղաքապետարանի կայացրած որոշումը կապված Ա. Վարդանյանի գործի հետ, որից հետո Պաշտպանը կկայացնի իր վերջնական որոշումը:
2012-05-07
Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախնական ամփոփումը
Պաշտպանի կողմից հարուցված վարույթներով գրություններ են ուղարկվել ՀՀ ոստիկանություն, ՀՀ դատախազություն, ՀՀ կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, տեղական ինքնակառավարման մարմիններ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն:
2012-05-04
Թիվ 194 դպրոցի աշակերտները ծանոթացան պաշտպանի գրասենյակին
Աշակերտների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնք հիմնականում վերաբերվում էին ընտանիքում, դպրոցում և այլ հաստատություններում երեխաների իրավունքների ոտնահարման դեպքերին:
2012-04-30
Պաշտպանի շնորհավորական ուղերձը աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ
Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ խաղաղ և ստեղծագործ աշխատանք։ Այս տոնը կոչված է մեծարելու արդար աշխատանքն ու աշխատավորին, նպաստելու աշխատողի իրավունքների պաշտպանությանը:
2012-04-27
Պաշտպանը նախաձեռնել է քննարկում հաշմանդամների ընտրական իրավունքի վերաբերյալ
Պաշտպան Կարեն Անդրեասյանն իր հերթին արձանագրեց ոլորտում առկա խնդիրները, բայց նաև շեշտեց, որ բավական քայլեր ձեռնարկվել են խնդիրների վերացման ուղղությամբ: Պաշտպանի կարծիքով արդար ընտրությունները` բոլորի համար մատչելի ընտրություններն են:
2012-04-26
Հովհաննես Իշխանյանին այլևս քրեորեն չեն հետապնդի
Հենց նոր ՀՀ գլխավոր դատախազությունից ստացանք պատասխան Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» ժողովածուի վերաբերյալ:
Ստորև ներկայացնում ենք ՀՀ գլխավոր դատախազության գրությունը:
Թեժ գիծ
116