Որոնում

 ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ

Տաթևիկ Խաչատրյան

Խոցելի խմբերի պաշտպանության և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության վարչության գլխավոր մասնագետ

հեռ. (010) 53-08-58

էլ. փոստ` t_khachatryan@ombuds.am

Հավասարությունը արդարության փորձաքարն է, իսկ դրանք համատեղ` կազմում են ազատության էությունը:

Մեր երկրում բնակչության 97 տոկոսը, ըստ մարդահամարի տվյալների, ազգությամբ հայեր են, բոլոր ազգային փոքրամասնությունները միասին՝ կազմում են բնակչության միայն 3 տոկոսը, սակայն Հայաստանը իր բոլոր քաղաքացիների հայրենիքն է, և բոլորն այստեղ ունեն հավասար իրավունքներ:
Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը՝ մեր ժողովրդի հոգևոր կյանքում ճանաչվում է պետության կողմից: Միեւնույն ժամանակ, մեր երկրի Սահմանադրությունը երաշխավորում է նաև այլ կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Որեւէ մեկը չպետք է ենթարկվի խտրականության իր ազգային պատկանելության, իր հավատքի կամ սեռական կողմնորոշման համար. սա է ժողովրդավարության, բազմակարծության, իրավահավասարության ու ազատության իրական դրսեւորումը, որն ամրագրված է մեր օրենսդրությամբ եւ պաշտպանվում է մեր կողմից:

Փոքրամասնությունների իրավունքների իրավապաշտպան

Նորություններ

2012-11-08

Օմբուդսմենի առաջարկությունները կրոնական ազատությունների մասին օրենքի նախագծի վերաբերյալ

Պարզաբանման կարիք ունի նաև օրենքի նախագծում տեղ գտած «սոցիալական առավելություն» հասկացությունը, որը հաճախ օգտագործվում է անձին որևէ հավատքի հետևորդ  դարձնելու նպատակով և չպետք է նույնացվի կամ շփոթեցվի բարեգործության հետ։

մանրամասն >>>

Թեժ գիծ

116

Տվյալներ

  • Հայաստանում պաշտոնապես գրանցված է 68  կրոնական կազմակերպություն:

  • Հայաստանում բնակվում են 11 ազգային փոքրամասնություններ` քրդեր, եզդիներ, հրեաներ, հույներ, վրացիներ, ռուսներ, բելոռուսներ, ուկրաինացիներ, գերմանացիներ, ասորիներ, լեհեր:

  • Ազգային փոքրամասնությունների և կրոնի ոլորտները համակարգող մարմինը ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչությունն է: