Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի պետ
հեռ. (10) 53-76-34
էլ. փոստ` a_nersisyan@ombuds.am
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանի Հանրապետությունում ազատազրկված անձանց վերաբերվող միջազգային և ներպետական իրավադրույթների պահանջները գործնականում ոչ միշտ են ապահովվում:
Անազատության մեջ գտնվող յուրաքանչյուր անձ, անկախ այդ կարգավիճակում հայտնվելու պատճառներից, պետք է պաշտպանված լինի, և պետք է հարգվեն նրա բոլոր իրավունքները:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժինը Պաշտպանին առընթեր ստեղծված Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի հետ համատեղ ազատազրկվածների իրավունքները պաշտպանելու օրինական հնարավորություններն ապահովելու նպատակով իրականացնում է անարգել կանոնավոր այցելություններ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գտնվող այն բոլոր հաստատություններն ու վայրերը, որտեղ մարդիկ կարող են պահվել անազատության կամ սահմանափակ ազատության մեջ, կատարում է ուսումնասիրություններ խոշտանգումների, բռնությունների և դաժան և անմարդկային վերաբերմունքի դրսևորումների երևույթների կանխարգելման նպատակով, մշտապես հետևում և վեր է հանում առկա խնդիրները և համադրելով դրանք անազատության կամ սահմանափակ ազատության մեջ գտնվող անձանց իրավունքների ոլորտը կարգավորող օրենքների ու նորմատիվ ակտերի հետ, վերլուծության արդյունքում տալիս է հիմնավորված առաջարկներ` թերությունները վերացնելու ուղղությամբ:
Ազատազրկվածների իրավապաշտպան

2013-03-05
Մարդու իրավունքների վիճակը Արդարադատության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012
Խիստ մտահոգիչ է տեսակցությունների տրամադրման և ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակների բացակայության խնդիրը:
Թեժ գիծ
116
Ոստիկանության ստորաբաժանումներում դեռևս կան դեպքեր, երբ բերման ենթարկված անձանց նկատմամբ, նրանց պահելու ժամանակ, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի դրսևորումներ են լինում:
Ազատազրկման վայրերում բանտախցերը գերբնակեցված են, ապահովված չեն կենցաղային պայմաններն ու սանիտարահիգիենիկ նորմերը:
Ապահովված չէ ազատազրկված անձանց պատշաճ բուժսպասարկումը և առողջապահության մատչելիությունը:
Ազատազրկման վայրերում խիստ անբավարար է զբաղվածությունը, նրանք ապահովված չեն աշխատանքով, չունեն մշակութային, հասարակական կյանքով ապրելու հնարավորոթյուն:
Ազատազրկված անձինք, սեփական իրավունքները պաշտպանելիս, ի վիճակի չեն օգտվել օրենքով նախատեսված բոլոր հնարավորություններից:
Ազատազրկման վայրերում չկան նորմալ պայմաններ դատապարտյալների կրթության իրավունքից օգտվելու համար: Հատկապես ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ «Աբովյան» ՔԿՀ-ում անչափահասների կրթության հարցը նյութատեխնիկական բազայի և հատուկ հոգեբան մանկավարժների բացակայության պատճառով որակյալ չի իրականացվում:
Հաշմանդամ ազատազրկվածների համար չկան համապատասխան պայմաններ իրենց կենցաղի և խնամքի խնդիրների համար: Սայլակավոր հաշմանդամները զրկված են ինքնուրույն տեղաշարժվելու իրավունքից: