Որոնում

 

Կանանց ԻՐԱՎԱՊԱշՏՊԱՆ

Աննա Սաֆարյան

Խոցելի խմբերի պաշտպանության և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության վարչության գլխավոր մասնագետ

հեռ. (010) 53-08-58

էլ.փոստ`  a_safaryan@ombuds.am

 

Սիրելի կանայք
Հայտնի խոսք է. «Փնտրեք կնոջը»: Այո, մենք «կարողանում ենք» մեր շուրջ  խնդիրներ ստեղծել, բայց, համաձայնենք, որ կարողանում ենք նաև գտնել բազմաթիվ խնդիրների լուծումներ: Կանայք հնարամիտ են, ճկուն, խելացի ու գեղեցիկ: Պարզապես  ժամանակ առ ժամանակ մենք ուզում ենք գործունեության առավել մեծ դաշտ, ուզում ենք ավելի շատ կամ ավելի ճիշտ` հավասար իրավունքներ: Զարմանալի չէ՞, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 131 պատգամավորից միայն 11-ն են կին, մինչդեռ կանանց մեր երկում ընտրելու իրավունք տրվել է դեռևս անցած դարում` առաջինը ամբողջ աշխարհում: Կառավարությունում էլ ընդամենը 2 կին նախարար ունենք...
Ասում են, որ կանայք են ընտանիքի սյունը, բայց արի ու տես, որ կանայք ընտանիքներում ենթարկվում են տնտեսական, սեռական, ֆիզիկական և հոգեբանական բռնության: Եթե դարձել եք բռնեւթյան զոհ, մի համակերպվեք այդ մտքի հետ և մի լռեք: Իմացեք Ձեր իրավունքները և պաշտպանեք դրանք մեր օգնությամբ:
Կանանց իրավունքների պաշտպան  

Սիրելի կանայք,

Հայտնի խոսք է. «Փնտրեք կնոջը»: Այո, մենք «կարողանում ենք» մեր շուրջ  խնդիրներ ստեղծել, բայց, համաձայնենք, որ կարողանում ենք նաև գտնել բազմաթիվ խնդիրների լուծումներ: Կանայք հնարամիտ են, ճկուն, խելացի ու գեղեցիկ: Պարզապես  ժամանակ առ ժամանակ մենք ուզում ենք գործունեության առավել մեծ դաշտ, ուզում ենք ավելի շատ կամ ավելի ճիշտ` հավասար իրավունքներ: Զարմանալի չէ՞, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 131 պատգամավորից միայն 11-ն են կին, մինչդեռ կանանց մեր երկում ընտրելու իրավունք տրվել է դեռևս անցած դարում` առաջինը ամբողջ աշխարհում: Կառավարությունում էլ ընդամենը 2 կին նախարար ունենք...Ասում են, որ կանայք են ընտանիքի սյունը, բայց արի ու տես, որ կանայք ընտանիքներում ենթարկվում են տնտեսական, սեռական, ֆիզիկական և հոգեբանական բռնության: Եթե դարձել եք բռնության զոհ, մի համակերպվեք այդ մտքի հետ և մի լռեք: Իմացեք Ձեր իրավունքները և պաշտպանեք դրանք մեր օգնությամբ:


Կանանց իրավապաշտպան

Նորություններ

2013-04-04

Օմբուդսմենի կանանց հարցերով խորհրդական Աննա Սաֆարյանը կրկին այցելեց Լայթ Հաուս

Այցելության ընթացքում Կանանց իրավագիտակցության բարձրացման նպատակով կանանց իրավունքների վերաբերյալ դասընթաց անցկացվեց:

մանրամասն >>>

Թեժ գիծ

116

Մեզ անհանգստացնում է

  • Ցածր է հասարակության և իրավապաշտպան մարմինների իրազեկվածության աստիճանը գենդերային խնդիրների վերաբերյալ:

  • Մեր հանրապետությունում գրանցված գործազուրկների 70%-ը կանայք են:

  • Չկա օրենք կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասին:

  • Չկան բավարար քանակությամբ ծրագրեր ուղղված գենդերային բռնությունների հաղթահարմանն ու կանխարգելմանը: