Որոնում

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ  ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ

Աիդա Մուրադյան

Խոցելի խմբերի պաշտպանության և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության վարչության պետ

հեռ. (010) 53-08-58

էլ. փոստ` muradyan@ombuds.am

Սիրելի փոքրիկ

 

Դեռ երեկ մենք երեխա էինք, իսկ այսօր հպարտ ենք եւ ոգեւորված, որ պաշտպանում ենք քո իրավունքները: Դու ունես քո մոլորակը՝ գունավոր երազներով ու երազանքներով լի, որտեղ պաշտպանված են քո բոլոր իրավունքները, ապահովված է քո երջանիկ մանկությունը, և ապագան լուսավոր է ու հուսառատ: Բայց դու ապրում ես մեծահասակների անհասկանալի աշխարհում, որտեղ շատերը մոռացել են, որ իրենք էլ դեռ երեկ երեխա էին եւ ունեին իրենց ապահով մոլորակը: Այսօր աշխարհում մեծահասակների կողմից շահագործվում է 215 միլիոն երեխա, և յուրաքանչյուր րոպե աշխատող երեխաներից մեկը վնասվում է որեւէ դժբախտ պատահարից: Իմացիր. դու ծննդյան պահից ունես պաշտպանված լինելու իրավունք: Քեզ պետք է պաշտպանի քո ընտանիքը, քո հայրենիքը եւ յուրաքանչյուր մեծահասակ քո շրջապատում: Բայց, եթե աշխարհում ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է, և դու քեզ միայնակ ես զգում քո խնդիրների հետ, ուրեմն հիշիր՝ դու մենակ չես. քեզ պաշտպանում է Մարդու իրավունքների պաշտպանը եւ մենք՝ նրա օգնականները` երեխաների իրավունքների գծով:

 

 Երեխաների իրավապաշտպան

Նորություններ

2013-05-03

Պաշտպանը կրկին անդրադառնում է մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրներին

Պաշտպանի միջամտությամբ վերջին մի քանի ամսվա ընթացքում 5 մանկատան շրջանավարտներ ապահովվել են բնակարաններով:

մանրամասն >>>

Թեժ գիծ

116

Դիմիր Պաշտպանին, եթե...

  • քո կամքին հակառակ քեզ հարկադրում են աշխատել:  Դու պետք  է պաշտպանված լինես այնպիսի աշխատանք կատարելուց, որը վտանգավոր  է քո առողջությանը, խոչընդոտում  է կրթություն ստանալու իրավունքին կամ խաթարում է քո ֆիզիկական, մտավոր, բարոյական զարգացումը:

  • դպրոցում, բակում, տանը կամ որևէ այլ տեղ  որևէ մեկը  քեզ ենթարկում է  ծեծի, նվաստացնում է քո պատիվն ու  արժանապատվությունը:

  • քեզ անհիմն մեղադրում են որեւէ արարքի մեջ:

  • վտանգ է սպառնում քո կյանքին կամ առողջությանը:

  • քեզ հարկադրաբար բերման են ենթարկում ոստիկանության բաժին եւ նվաստացնում են քո արժանապատվությունը կամ ծեծի են ենթարկում:

  • ցանկանում ես տեղեկություն ստանալ քո իրավունքների մասին:

Հիշիր. քո անունից կարող են դիմել նաև քո ծնողները և բարեկամները: