Թեժ գիծ
116
Հայտարարություններ
2012-04-17
Ի պաշտպանություն իրավապաշտպանի. խստորեն դատապարտում ենք վայրիության ցանկացած դրսևորում
Բռնությունը ցանկացած անձի նկատմամբ անխոս դատապարտելի է, բայց բազմակի անգամ դատապարտելի է բռնությունը հատուկ առաքելությամբ գործող անձանց՝ այդ թվում իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ:
2012-03-28
Պաշտպանն անհանգստացած է բնապահպան ակտիվիստների համար
Հորդորում ենք մեր համաքաղաքացիներին շարունակել իրենց համոզմունքների և հայացքների համար պայքարը` բացառապես իրավական գործընթացների շրջանակներում և օրենքով չարգելված բոլոր միջոցներով:
2012-03-15
Պաշտպանը պահանջում է վերականգնել Մաշտոցի պուրակում խաղաղ ցուցարարների մեկ վրան ունենալու իրավունքը
Ելնելով ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի պահանջներից, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունից, ինչպես նաև ղեկավարվելով մարդասիրության հիմնարար սկզբունքով՝ կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը թույլատրել վրանի տեղադրումը:
2012-01-12
Զինվորի կյանքը կարելի էր փրկել
Տեղեկանալով ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան մասին՝ Մարդու իրավունքների պաշտպանն իր ցավակցությունն է հայտնում մահացած զինվորի հարազատներին և իր խորին մտահոգությունն արտահայտում բանակում տեղի ունեցած այս ողբերգական մահվան կապակցությամբ։
2011-11-02
Պաշտպանի հրապարակային հիշեցումը ՀՀ արդարադատության նախարարին
Հարգելի պարոն Հրայր Թովմասյան,
Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն արդարության պակասն է: Մեր մարդիկ դժգոհում են իրենց աղքատությունից, քննադատում են նախկինում անցկացված ընտրությունները, մտահոգվում Լեռնային Ղարաբաղի անկախությամբ և նորից ու նորից վերադառնում արդարության խնդրին:
2011-10-27
Պաշտպանը մտահոգված է հանրապետական երթուղիներում ուղևորափոխադրումների խոչընդոտման դրսևորումներով
Հոկտեմբերի 6-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգ է ստացել երեք քաղաքացիներից` Էջմիածին-Երևան և Աբովյան-Երևան ուղղություններով ուղևորափոխադրումների դադարեցման վերաբերյալ:
2011-09-15
Դատական իշխանության համակարգում առկա անարդարությունների դեմ պայքարում ներգրավենք ՀՀ արդ. նախարարին
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանրությանն արդեն հայտնի երեք դատավորների գործերով կարգապահական վարույթ հարուցելու հաղորդմամբ այժմ դիմում է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:
2011-09-09
Ի պաշտպանություն ազատ խոսքի
Իրավասություն չունենալով միջամտելու քննության ընթացքում գտնվող դատական գործերին` այդուհանդերձ, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր խորին մտահոգությունն է հայտնում


