Պաշտպանի աշխատակազմը վերականգնել է զինծառայողի իրավունքները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բազմիցս աջակցել է Զվարթ Կիրակոսյանին` մշտապես ուշադրության կենտրոնում պահելով նրա որդու` 2009թ.-ին բանակ զորակոչված Սուրեն Կիրակոսյանի գործը: Պաշտպանի արագ արձագանքման իրավապաշտպանները բազմիցս այցելել են քրեակատարողական հիմնարկ` Սուրենի առողջական վիճակի մասին տեղեկանալու նպատակով, ներկա են գտնվել Կապանում ընթացող Կիրակոսյանի գործով դատական նիստին:
Հիշեցնենք, որ զինվորական ծառայությունից որոշ ժամանակ հետո Սուրեն Կիրակոսյանի առողջական վիճակը վատացել է և, ըստ Զվարթ Կիակոսյանի, որդին պատշաճ բուժօգնություն չստանալով` դիմել է փախուստի, իսկ հայտնաբերվելուց հետո նրան մեղադրանք է առաջադրվել ծառայությունից խուսափելու համար:
Ստորև ներկայացված է Զվարթ Կիրակոսյանի շնորհակալագիրը:


